Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

2310042871423633283Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն և ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ամերիկյան կողմի նախաձեռնությմաբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևմտյան հատվածում,-փոխանցում է ria.ru-ն, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հեռախոսազրույցը: Ուշադրության կենտրոնում է եղել իրավիճակը Ուկրաինայում և այդ երկրում սուր ճգնաժամի խաղաղ կարգավորման ապահովումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Պուտինն ու Օբաման պայմանավորվել են կապ պահպանել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:

Նշվում է , որ զրույցի ընթացքում Պուտինն ընդլայնված գնահատակն է տվել Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակին` շեշտադրում անելով ռուսական վերջին առաջարկներին, որոնք քննարկվում են փետրվարի 11-ին Մինսկում անցկացվելիք հանդիպման նախապատրաստման համատեքստում։

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով