Պուտինն ու Ասադը հանդիպել են

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում է  РИА Новости-ն:

«Սոչիում բանակցություններ են կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև», — ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ասադն աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան՝ ահաբեկիչների դեմ պայքարում տարած հաղթանակի առթիվ: Ասադը նաև հայտնել է Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին:

 


Այս թեմայով