Պուտինն անձամբ՝ «Կամազով» անցել է Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջով

Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնապես բացել է Ռուսաստանն ու բռնազավթված Ղրիմը կապող կամուրջը։ «Գնացինք», ֊ ասել է նա և «Կամազ» բեռնատարի ղեկին նստած անձամբ անցել նորակառույց՝ 19 կիլոմետրանոց ճանապարհով:

«Դեռ ցարի ժամանակներից մարդիկ երազում էին այս կամուրջը կառուցելու մասին», ֊ ասել է Ռուսաստանի նախագահը՝ պնդելով, թե դրանով Ղրիմը կարող է ինտերգրվել Ռուսաստանի տրանսպորտային համակարգին ու զարգացնել տնտեսությունը:

Կամուրջը, որն ամենաերկարն է Ռուսաստանում, կառուցվել է երկու տարում, շինարարության վրա ծախսվել է շուրջ 3,7 միլիարդ դոլար: Գլխավոր կապալառու էր ընտրվել Стройгазмонтаж ընկերությունը, որը պատանում է նախագահ Պուտինի մերձավոր ընկերներից մեկին՝ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին:

Հաղորդվում է, որ վաղվանից արդեն այն բաց կլինի ավտոբուսների ու մարդատար մեքենաների համար:

 


Այս թեմայով