Պուտինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նեղ կազմով հանդիպումը, որը տևել է 2 ժամ 10 րոպե, ավարտվել է, հայտնում է РИА Новости-ն:

Նախապես արձանագրությամբ դեմ առ դեմ հանդիպմանը հատկացված էր 1,5 ժամ:

Այնուհետև, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցությունները, որը, պայմանավորվածության համաձայն, կտևի 1 ժամ 45 րոպե:

Հելսինկիում գագաթնաժողովը Պուտինի եւ Թրամփի առաջին լիամասշտաբ հանդիպումն է բազմակողմ միջազգային համաժողովների շրջանակից դուրս: Այն ընթանում է Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատում:

Այս թեմայով