Home » ԺԱՄԱՆՑ » Պուտինի նվերը Իսրայելի վարչապետ Նեթանյահուին

Պուտինի նվերը Իսրայելի վարչապետ Նեթանյահուին

PutinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին նվիրել է նախկին վարչապետ, ազդեցիկ քաղաքական գործիչ Դավիդ Բեն Գուրիոնի նամակը։

 Նվերը մատուցվել է Իսրայելի կառավարության ղեկավարի` սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ընթացքում, գրում է ДНИ.ru-ն:

 «Մեր զրույցի վերջում նախագահ Պուտինը զարմացրեց ինձ` փոխանցելով Դավիդ Բեն Գուրիոնի նամակը, որը Ռուսաստանի կառավարությունը գնել է աճուրդում: Այդ նամակը հիմա իմ աշխատասենյակում է»,- պատմել է Նեթանյահուն:

Դիտվել է 215 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy