Home » Real Politik » Պուտինի հերթական հարվածը Հայաստանին. Ադրբեջանին զենք կմատակարարեն

Պուտինի հերթական հարվածը Հայաստանին. Ադրբեջանին զենք կմատակարարեն

4bk6c62dbd306d8r3v_800C450Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման այնպիսի բանաձեւ, որը հավասարապես ձեռնտու է երկու կողմերին:

 Նա ասել է, որ խաղաղարարների տեղակայումը հակամարտության գոտում քաղաքագետների ու լրագրողների երեւակայության արդյունքն է: Նա հավաստել է, որ խաղաղարարների տեղակայման հարց չի քննարկվել:

 Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ռազմա-տեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ համաձայն կնքված պայմանագրերի: Նա ասել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր:

 Մեկնաբանելով Պուտինի առաջիկա այցը Բաքու, Դորոխինն ասել է, որ կուտակվել են շատ հարցեր, որոնք պետք է քննակեն նախագահները:

Հերթական անգամ Ռուսաստանի գործող իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց համար առավել կարևոր է Ադրբեջանը, քան ՌԴ այսպես կոչված ռազմավարական դաշնակից Հայաստանը: Հետաքրքիր է, թե քանի անգամ պետք է ՌԴ հակահայկական քայլ իրականացնի, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները և նրա սպասարկու ընդդիմությունը վերջնականապես հասկանան, որ Ռուսաստանը մեզ բարեկամ չէ: Իհարկե նորմալ ռազմավարական հարաբերությունների դեպքում ՌԴ այս քայլը կարելի էր համարել «մեջքից» հարված, սակայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դեպքում անիմաստ է նման մոտեցումը:

Դիտվել է 333 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy