Պուտինի այցից հետո ՀՀԿ Գործադիր մարմինն էլ է կորցրել «աղջիկ վախտվա էնտուզիազմը»

7541«Հրապարակը» գրում է. «Վիլնյուսից եւ Պուտինի այցից հետո ՀՀԿ Գործադիր մարմինն էլ է կորցրել «աղջիկ վախտվա էնտուզիազմը». նախորդ օրը ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը եկել է բավականին ուշացումով, նիստը տեւել է ընդամենը կես ժամ: Շըփ-թըփ՝ մի քիչ գնահատել են Վ. Պուտինի այցը, համարել այն «նորմալ, տեղը տեղին, հաջողված»:

Հետո Սերժ Սարգսյանը հարցրել է` բա բյուջեն ե՞րբ է քննարկվելու-ընդունվի: Ասել են` երեքշաբթի: Հարցրել է` քանի՞ օր կտեւի քննարկումը: Ասել են` երեք: Դավիթ Հարությունյանը հարցրել է` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ի՞նչ նորություն կա: Ասել են` չկա, ամեն ինչ նորմալ է:

Եվ, այնուհանդերձ, եթե ղարաբաղյան հարցով արդեն հետաքրքրվում է իրավաբան Դավիթ Հարությունյանը, նշանակում է` գոնե համանախագահող երկրների մակարդակով հերթական «բարի ցանկությունների» փաթեթն է պատրաստվում՝ մտմտացել են ՀՀԿ ծերերը, սպասելով, որ նախագահը մի բան ասի այդ մասին, ոչինչ չի ասել: Բան չի ասվել նաեւ կուտակայինի հետաձգման մասին»:

 


Այս թեմայով