Պուտինին նախագահականից կփախցնեն ԿԳԲ, հետո օդանավակայանում կխփի Սերժի Սարգսյանի հրաժարականը

Serzh_Putin-2Արդեն երեք օր Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց անող «Ազգային Միացյալ նախաձեռնության» համակարգող, «7-ի» գործով նախկին մեղադրյալ Շանթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց իր ծրագրած հեղափոխությունից:

Շանթ Հովհաննիսյանի խոսքով, հեղափոխությունը չի կարող ամիսներ տեւել՝ «կտեւի 15-45 օր. կամ կպարտվեն կամ կհաղթեն»:

«Կոնկրետ ես պատկերացնում եմ, որ քայլերից մեկն այսպիսին կլինի: Ասում են՝ Պուտինը գալու է դեկտեմբերի 2-3-ին, անձամբ ես ներքուստ հավատում եմ որ ինքը կգա, ու այդ ժամանակ, ակտիվ գործունեության արդյունքում, այնպես պիտի անեմ, որ Պուտինը նախագահականում բանակցություններ վարելիս այնպիսի իրավիճակում հայտնվի, որ նրա անվտանգության ծառայությունը Պուտինի անվտանգությունն ապահովելու համար նրան փախցնի նախագահականից, տանի մի այլ ապահով վայր, ենթադրենք կառավարության շենք, հետո այդտեղ էլ տեսնեն, որ չեն ապահովում Պուտինի անվտանգությունը, փախցնեն, ասենք, ԿԳԲ, հետո ԿԳԲ-ի շենքը կգրավեն հեղափոխականները, ու Պուտինը կտեսնի, որ Հայաստանում իր անվտանգությունը երաշխավորված չէ, միանգամից կգնա օդանավակայան, ու օդանավակայանում էլ կասի՝ Սերժին ձերբակալեք, ինքը պրովոկատոր է: Սերժի հրաժարականը հենց օդանավակայանում խփի. դա իմ համար ծրագիր է, որը պարտադիր չէ՝ ճշգրիտ այդպես լինի»,- իր հեղափոխական քայլերի մասին պատմեց Շանթ Հարությունյանը:

Շանթ Հարությունյանը պատմեց, որ նստացույցն սկսելուց հետո շատերն են եկել, աջակցություն հայտնել իրեն, բայց ոչ բոլորն են միանում հեղափոխության շարժմանը։ Բայց կան մարդիկ, ովքեր նույնիսկ գիշերում են նրա հետ Ազատության հրապարակում։

Դիտվել է 575 անգամ
 


Այս թեմայով