Պուտինը փորձում է ճնշել Փաշինյանին

Չնայած նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն բան արել է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը թշնամաբար չտարամադրվի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, սակայն Ռուսաստանում կարծես այդքան էլ չեն հավատում նոր իշխանությունների անկեղծությանը: Հենց այս կենտեքստում էր, որ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներքաղաքական իրավիճակից չեն տուժելու՝ ավելի այդ հարաբերությունները պետք է ավելի դրական զարգացում ապրեն:

Սակայն Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կարծես դրական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի` կառավարությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես մինչ մայիսի 14-ին Սոչիում Փաշինյանի հետ կայանալիք հանդիպմանը, տնտեսական սանկցիաների միջոցով հասկացնել է տալիս, որ երկու երկրների հարաբերություններում կարող են առաջանալ խնդիրներ:

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները արգելել են Հայաստանից բանջարեղենի ներկրումը իրենց երկիր: Պաշտոնապես հայտարարվում է, որ կան խնդիրներ բանջարեղենի որակի հետ, սակայն հասկանալի է, որ այս որոշումը պատահական չէ:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

Ռուսաստանի Դաշնությունում վերջին երկու օրերի ընթացքում խնդիրների առաջ են կանգնել նաև մի շարք այլ արտահանողներ և մասնավարապես ծխախոտ արտահանող գործարարներ հանդիպել են արգելքների և չեն կարողանում ծխախոտ արտահանել ՌԴ:

Այս ամենը հուշում է, որ Պուտինը փորձում է ճնշել Փաշինյանին սպասվելիք հանդիպումից առաջ: Փորձ է արվում հասկացնել Հայաստանի նոր իշխանություններին, որ առանց Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերությունների Հայաստանը չի կարող լավ ապագա ունենալ:

 


Այս թեմայով