Պուտինը վախեցած է. Աշոտյանն ու Ավագյանը «փումփուլներով» շորեր կհագնեն կգնան դիմավորելու

cheri-rvutsja-v-boj_1355329545227155508400Իշխանություններն այս օրերին խուճապի մեջ են: Բան այն է, որ Պուտինի Հայաստան գալուն բան չի մնացել, իսկ նրանք դեռ չեն կարողացել համոզել հասարկությանը, որ ՌԴ նախագահը հայ ժողովրդի ամենամեծ բարեկամն է: Հասարկության շրջանում բավական ակտիվ խոսակցություններ են շրջանառվում Պուտինին ծաղրանքով դիմավորելու մասին: Այս ամենի մասին գիտեն նաև ռուսները և Պուտինի աշխատակազմը խստորեն զգուշացրել է, որ չեն հանդուրժելու Ռուսաստանի նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը: Պուտինն էլ է վախեցած, քանի որ նա աշխարհին ցույց տալու բան ունի, որ Հայաստանում հասարկությունն իրեն ընդունում է որպես փրկչի, իսկ հայաստանյան ապաշնորհ իշխանություններն այնպես են արել, որ իրենց տերը աշխարհի առաջ ամոթով է մնալու: Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն լծվել է իր նախկին աշխատանքին և Պուտինին դիմավորելու համար տարբեր տեղերից ավտոբուսներով մարդ է բերելու: ՀՀԿ-ում նաև քննարկում են «պլան Բ» -ն, ըստ որի՝ անհրաժեշտ քանակության դիմավորողները չապահովելու դեպքում երիտասարդ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը մի քանի ժամով կթողնեն ֆեյսբուքը և կհագնեն գեղեցիկ «փումփուլներով»  շորեր և կգնան ինչպես «գրուպա բադդերժկի»  Պուտինին դիմավորելու:

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով