Պուտինը պարգեւատրել է Ալիեւի դստերը

leyla_aliyeva_280214ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական շքանշաններով պարգեւատրելու» մասին հրաման է ստորագրել։ Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիեւի հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիեւան պարգեւատրվել է Պուշկին անվան շքանշանով «Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բարեկամության խորացման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսերենի եւ ռուսական մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 


Այս թեմայով