Պուտինը պատրաստ է հանդիպել Պորոշենկոյի հետ. Պեսկով

Պուտին ՊորոշենկոՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը մոտ ապագայում չի պլանավորվում, սակայն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ղեկավարը պատրաստ է դիմել նման քայլի: Այս մասին հաղորդում է РИА Новости»-ն` հղում անելով Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: «Նման հանդիպում պլանավորելու վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Համենայն դեպս, նախագահը Չինաստանում ասել է, որ Մինսկի համաձայնությունների իրականացումն ապահովելու համար նա պատրաստ է նաև այդպիսի քայլի: Նման հանդիպման համար պետք է անհրաժեշտ պայմաններ հասունանան ու համապատասխան աշխատանքներ տարվեն»,- ասել է Պեսկովը:

 

Դիտվել է 119 անգամ
 


Այս թեմայով