Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Պուտինը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը հաղթող դուրս գա

Պուտինը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը հաղթող դուրս գա

«Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքները միացնելու և մեր երկիրը թուլացնելու քաղաքականությունը», – այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվականը:

Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ևս բողոքել է Ռուսաստանի գործադրած ճնշումից:Saakashvili1

Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս, որ նախկին սովետական հանրապետությունները` Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը և Հայաստանը ուժեղանան: «Կարծում եք Պուտինը ցանկանու՞մ է, որպեսզի Հայաստանը հաղթող դուրս գա Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ոչ, այդպիսով Հայաստանը հզոր և անկախ երկիր կդառնա: Թե՞ կարծում եք, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքուն հաղթի Երևանին: Ոչ, նրանք չեն ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը հաղթի: Հակամարտությունը նրանց նպատակն է, որովհետև այն խոչընդոտում է մարդկանց անկախությունն ու ինտեգրումը Եվրոպական Միությանը»:

Դիտվել է 31 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy