Պուտինը չի վստահում միջազգային վարկանշային գործակալություններին

Russian President Putin takes part in a meeting on social and economic development in Moscow's KremlinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ստեղծվող Ազգային վարկանշային գործակալությունն անկախ լինի: Այդ մասին նա հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ հանդիպման ընթացքում, գրում է gazeta.ru-ն:

 

«Հասկանում եմ, թե ինչքանով է այդ խնդիրը բարդ՝ հաշվի առնելով, որ դա պետք է լինի իսկապես անկախ գործակալություն, որը վստահություն կունենա շուկայի բոլոր մասնակիցների մոտ: Եվ միայն այդպես կարելի է կառուցել այդ վարկանշային գործակալության գործունեությունը»,- նշել է Պուտինը:

 

Իր հերթին, Կենտրոնական բանկի ղեկավարը պատմել է, որ բանկիրների և բիզնեսի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում մեծամասնությունը խոշոր ռուսական գործակալության ստեղծմանը կողմ է արտահայտվել:

 

Պուտինի խոսքով՝ միջազգային վարկանշային գործակալություններն «օբյեկտիվ» չեն։

 

Նոր գործակալությունը պետք է գործի մինչև 2015 թվականի ավարտը:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով