Պուտինը չի պատասխանում Էրդողանի զանգերին

Թուրքիան մեր հիմնական գործընկերն է. ՊուտինԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապարդյուն փորձում է հեռախոսային կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է РИА Новости-ն:

«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- նշել է Քալընը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ-ին պատկանող Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել։

Դիտվել է 173 անգամ
 


Այս թեմայով