Պուտինը շնորհավորել է հայազգի դերասանին

PutinՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

 «Դուք իսկապես պատկանում եք հայրենական մշակույթի ականավոր գործիչների թվին։ Ե՛վ կինոյում, և՛ թատրոնում Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրն ապրված է և զգացված Ձեր կողմից, յուրաքանչյուր կերպար բացված է իսկական վարպետի և ստեղծարարի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր ևս Դուք ակտիվ մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերին, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Այս թեմայով