Պուտինը նախատեսում է հանդիպել Օբամային ԱՄՆ-ում

Image: File photo of U.S. President Obama meeting with Russian President Putin in Los CabosՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրություն ունի հանդիպել ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամային առաջիկայում:

Ըստ Reuters-ի փոխանցման` Պուտին — Օբամա հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ-ում` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` հաջորդ ամիս կայանալիք նստաշրջանի շրջանակներում:

Այս հանդիպման հավանականության մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. նա մասնավորապես ասել է, որ Պուտինն այցելելու է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և «կառուցողական կհամարի» իր հետ հանդիպման խնդրանքը Օբամայի կողմից:

Այս հայտարարությունն արվել է վերջին շրջանում Ռուսաստան — Արևմուտք և, մասնավորապես, հենց Պուտին — Օբամա հարաբերությունների սրման ֆոնին:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով