Պուտինը Մոսկվայում ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այս մասին քիչ առաջ Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ՌԴ նախագահ Պուտինը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

«Այդ շրջանակում Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց, որևէ թեմա չի քննարկվել», — ասաց ՀՀ վարչապետը:

Այս թեմայով