Պուտինը մասնակցել է «Մկրտության լոգանքին», մտնելով սառցապատ ջուրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում այցելել է Սելիգեր լճում գտնվող Նիլով վանք:

«Քրիստոսի մկրտության տոնի կապակցությամբ Պուտինը ներկա է եղել պատարագին»,- մանրամասնել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բացի այդ, ՌԴ նախագահը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին»՝ մտնելով Սելիգեր լճի սառցապատ ջուրը:

Պեսկովը մանրամասնել է, որ այս տարի Ռուսաստանի կենտրոնական հատվածում չի գրանցվել սաստիկ ցուրտ եղանակ: Իսկ լճի տարածքում օդի ջերմաստիճանը գիշերը եղել է -6-ից -7 աստիճան:

Պաշտոնյան հավելել է, որ ՌԴ նախագահը տարիներ շարունակ մասնակցում է «Մկրտության լոգանքին»:

 


Այս թեմայով