Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան

սերժ պուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը քննարկելու է իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, հավաքական անվտանգության համակարգերը արդիականացնելու հնարավորություններն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Երևանյան նիստում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:

Դիտվել է 258 անգամ
 


Այս թեմայով