Պուտինը հոկտեմբերին կժամանի Հայաստան

serzh-sargsyan-vladimir-putin_2Հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին սպասվում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահների այցը Հայաստան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այդ գագաթնաժողովը վաղուց էր նախատեսված անցկացնել Երևանում, ՀԱՊԿ-ում այդ որոշումը վաղուց էր կայացված, քանի որ կառույցում նախագահելու է Հայաստանը: Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա նշեմ, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին անդամ բոլոր երկրների նախագահներին սպասում ենք Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Միաժամանակ նա կարևորեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը, ինչը կհաստատվի հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում:

Դիտվել է 370 անգամ
 


Այս թեմայով