Պուտինը հնարավոր է՝ գնա Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի և Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Այս պնդմամբ հանդես է եկել Kronen Zeitung թերթը՝ հղում անելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը:

«Վերջին տեղեկություններով… Վլադիմիր Պուտինը հարսանիքի կժամանի որպես անսպասելի հյուր», — գրում է հրատարակությունը: Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Շտիրիայի երկրամասի հարավում: Նախապես ամուսնության արարողությունը պլանավորվել է անցկացնել Գամլիցի համայնքում, սակայն հետագայում միջոցառման անցկացման վայրը որոշել է տեղափոխել:

Ընդ որում, ՌԴ-ի նախագահի և Գերմանիայի ֆեդերալ կանցլերի մամուլի ծառայությունների հաղորդումներով՝ այդ օրն Անգելա Մերկելը Պուտինին կընդունի Բեռլինի մերձակա Մեզերբերգի իր նստավայրում, որպեսզի բանակցություններ վարի, մասնավորապես, Սիրիայի և Ուկրաինայի արեւելքի իրադրության շուրջը:

Այս թեմայով