Պուտինը հայտարարել է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Ինչպես հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքի կայքը, այս մասին նա հայտարարել է Գորկու ավտոմոբիլային գործարանի 85-ամյա հոբելյանին նվիրված համերգի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պուտինը խոստացել էր հնարավորինս շուտ հայտնել այս հարցով իր որոշումը՝ ընդգծելով, որ «յուրաքանչյուր մարդու համար դա պատասխանատու որոշում է, քանի որ այդ որոշումը կայացնելու շարժառիթը պետք է լինի միայն երկրում կյանքը բարելավելու և այն առավել հզոր ու պաշտպանված դարձնելու ձգտումը»:

 


Այս թեմայով