Home » ՄԱՄՈՒԼ » Պուտինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 16-ին

Պուտինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 16-ին

Տևական ժամանակ Է՝ Սերժ Սարգսյանը փորձում Է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն: Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված Էր Հայաստանի եվրաինտեգրացիայով այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս:

231567771381379557«ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտա­րարությունից հետո, ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին: Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան: Նա հոկտեմբերի 15-ին լինելու է Տուապսեում՝ նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երևանում: Սա­կայն թերթի աղբյուրները պնդումեն, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy