Պուտինը Հայաստանի վերաբերյալ հանձնարարություն է տվել

պուտին-սարգսյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

 «Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համար տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։

 Օրերս հաղորդվել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը ստորագրել են С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։

Դիտվել է 356 անգամ
 


Այս թեմայով