Home » Real Politik » Պուտինը Հայաստանին օգնության կգա

Պուտինը Հայաստանին օգնության կգա

Այս օրերին կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը պաշտոնական այցով լինելու է Երևանում: Արտաքին քաղաքականության մասով Վլադիմիր Պուտինի այցը բավական կարևոր իրողություն է: Իսկ ինչ կտա այդ այցը Հայաստանի Հանրապետությանը, ինչ կշահենք մենք այդ այցից: Այս մասին զրուցեցին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

231570561381485712 Քաղաքագետը այնքան էլ հակված չէ հավատալու այն խոսակցություններին, որ Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան, սակայն եթե այնուամենայնիվ Պուտինը գա Հայաստան, ապա ըստ քաղաքագետի առաջին պատճառը կլինի այն, որ Հայաստանը հայտնվել է շատ ծանր իրավիճակում և միջազգային ասպարեզում հեղինակության մեծ անկում է նկատվում. «Ռուսները նույնպես չէին սպասում, որ այս պրոցեսը այսքան կվնասի Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում և եթե կայանա Պուտինի այցը ապա առաջին պատճառը կլինի այս իմաստով Հայաստանին աջակցելը: Հայաստանը այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ գործընկերն է և այս իմաստով նրանց պետք է հետաքրքրի մեր հեղինակությունը»,- Politik.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետը:

Ռուսաստանի քաղաքականաությունը շատ երկրների նկատմամբ թույլ է տալիս եզրակացնել, որ ՌԴ իշխանություններին ձեռնտու չեն ուժեղ գործընկերներ, որպեսզի իրենց ազդեցությունը այդ երկրների վրա մեծ լինի: Հայաստանի դեպքում քաղաքագետը կարծում է, որ ևս Ռուսաստանին ձեռնտու չէ ուժեղ դաշնակից ունենալը. « Պարզ է, որ Ռուսաստանը ուզում է ունենալ դաշնակից, որը մեծ կախվածության մեջ է իրենցից, բայց Ռուսաստանը չէր ուզում և հիմա էլ չի ուզում, որ Հայաստանն այսքան թուլանար: Ռուսաստանը չէր ցանկանա, որ Հայաստանը այսքան կորցներ իր դերը Եվրոպայում: Նրանք ուզում են, որ մենք կախվածության մեջ լինենք, սակայն չեն էլ ուզում, որ միջազգային քաղաքական ասպարեզից Հայաստանը դուրս մղվի»,-հավելեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ռուսաստանի վակրանիշը նաև բավական ընկել է հայ հասարակության շրջանում, կարծում է քաղաքագետը. «Այս առումով Ռուսատանը ևս մտածելու շատ բան ունի: Ռուսաստանը չթողեց, որպեսզի Հայաստանը ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, նա նաև չկարողացավ աշխատեցնել այն գործարանները, որոնք վերցրել էր պարտքի դիմաց և պարզ է , որ այս ֆոնին Ռուսաստանի վարկանիշը բավական ընկել է: Դա կլինի նաև Պուտինի հավանական այցելության պատճառը»,- Politik.am-ին ասաց Ստեփան Գրիգորյանը:

Դիտվել է 172 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy