Պուտինը կատակել է Ջոն Քերիի պորտֆելի պարունակության վերաբերյալ

1395537236-600x340ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կատակներ են փոխանակել ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պորտֆելի պարունակության վերաբերյալ, որով վերջինս ժամանել է Մոսկվա: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հանդիպմանը Պուտինն ասել է, որ փոքր-ինչ հիասթափվել է` տեսնելով, որ Մոսկվա ժամանելիս ոչ ոք չի օգնել պետքարտուղարին ինքնաթիռից դուրս բերել ճամպրուկները: ՌԴ նախագահը կատակել է` ասելով, որ պետքարտուղարի պորտֆելում հավանաբար որևէ թանկարժեք իր կա, օրինակ` գումար Ռուսաստանի հետ սակարկելու համար: Քերին, իր հերթին, խոստացել է ցույց տալ ՌԴ ղեկավարին պորտֆելի պարունակությունը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ

«Դա հաճելի անակնկալ է», — խոստացել է Քերին:

 


Այս թեմայով