Պուտինը զգուշացրել է Սարգսյանին մոռանալ, իսկ Նազարբաևը չի հանել նամակը

Putin_Serj_004Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել էր նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին: ՀՀ նախագահը իր խոսքում մասնավորապես նշել էր.«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»:

Մի քանի օր անց ՀՀ նախագահը մեկնեց Դուշանբե և մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը: Հանդիպումն այսօր ավարտվեց և նախագահները ամփոփեցին քննարկումների արդյունքները: ԶԼՄ-ներին իր խոսքը ասեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ներկայացրեց, այն հարցերը, որոնք քննարկվել էին հանդիպման ընթացքում: Զարմանալիորեն Սերժ Սարգսյանը որևէ կերպ չհիշատակեց, այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Չէ որ նա դեռ Մոսկվայում էր հայտարարել, որ հանգամանալից խոսելու է սահմանային լարվածության մասին: Ինչու Հայաստանի ղեկավարը իր ոխերիմ դաշնակիցներին չներկայացրեց, այն իրավիճակը, որը տիրում է հայ-ադրբեջանական սահմանին: Ինչու մի նամակ չընթերցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից և դաշնակիցներին կոչ չարեց անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի նկատմամբ դադարեցվեն ռմբահարումները:

Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանին դեռ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը խնդրել է մոռանալ սահմանային լարվածության մասին և ոխերիմ բարեկամների ներկայությամբ չխոսել Ադրբեջանի սանձարձակության մասին: Պուտինը նաև զգուշացրել է, որ Հայաստանի դաշնակից Ղազախստանի նախագահը կարող է ևս մեկ թշնամական նամակ ընթերցել իրենց ներկայությամբ:

Բորիս Մուրազի

Լուսանկարը Ֆոտոլուրի

Դիտվել է 2,543 անգամ
 


Այս թեմայով