Պուտինը զայրացած է. Ռուսաստանի հայ գործարարների առաջ պայման է դրել

1441354663_putin130912«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում: ՌԴ իշխանություններին եւ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, եւ որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին` Ադրբեջանին զենք վաճառելու համար: «Ժողովուրդ»-ին մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ հասան առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն` ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումա՞ր փոխանցեն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»: Ինչպես երեւում է՝ նրանք երկրորդ տարբերակն են ընտրել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 


Այս թեմայով