Պուտինը «դուխ է տվել» Աբրահամյանին և գործուղել Սերժ Սարգսյանի դեմ

zenqԱյսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում  հարցին՝ առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք, ի՞նչ եղավ ձեր կուսակցությունը, նոր կուսակցություն էիք ստեղծում՝ պատասխանեց. «Ես էդ հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ: Ես ունեմ ծրագրեր, այդ մասին կխոսեմ ավելի ուշ: Հիմա զբաղված եմ տնտեսական ֆորումով, կգաք, կտեսնեք ինչ լավ տնտեսական ֆորում է»,-ասել է նա, ապա պատասխանելով լրագրողների հարցին, որը վերաբերվում էր Սերժ Սարգսյանից թույլտվություն ստանալուն Արա Աբրահամյանը պատասխանել է.«Ես չգիտեմ ում ա արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելել»:

Բավական համարձակ կեցվածք է ալամ աշխարհի հայերի միության կողմից: Ամիսներ առաջ նա վախվորած էր և չնայած նրան, որ հայտարարել էր կուսակցություն հիմնելու մասին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ կուսակցություն չի հիմնելու: Այդ հայտարարությունից հետո մի քանի ամիս է ինչ նա անհետացել է քաղաքական ասպարեզից:

Հիմա նա գալիս է և հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն իրեն արգելել չի կարող: Փաստորեն ինչ որ մեկը, որը Սերժ Սարգսյանից ավելի բարձր է կանգնաց տմբտմբացրել է նրա ուսին և «դուխ է տվել», որ գա և հայտարարի, որ այլևս իրեն չեն կարող արգելել: Հետաքրքիր է նաև նրա համաժողովի և համարձակ հայտարարությունների օրը՝ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լեհաստան մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Կարծում եք պատահականությու՞ն է: Չեմ կարծում: Սերժ Սարգսյանին սա հստակ մեսիջ է հյուսիսից, որ Արևմուտքի հետ հանկարծ չփորձի շատ մտերմանալ հակառակ դեպքում ալամ աշխարհի հայերի նախագահը կբռնի և կդառնա Հայաստանի նախագահ:

Ի դեպ մեր աղբյուրներն աում են, որ Արա Աբրահամյանը այս ընթացքում ամեն կերպո փորձել է ստանալ Պուտինի համաձայնությունը և ըստ ամենայնի նա հենց այդ համաձայնությունը ստացած է եկել և ընդդիմադիր դիրք գրավել:

Դիտվել է 1,181 անգամ
 


Այս թեմայով