Պուտինը Արցախի 5 շրջանների հանձնման մասին

1441354663_putin130912Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը, իբր, պարտավորվել է Բաքվի վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի կամ որեւէ այլ երկրի նախագահի հայտարարությունները: Կարծում եմ, որ եթե ցանկանում եք ավելի խորը տեղեկություններ ստանալ, ապա պետք է անմիջականորեն դիմեք այս կամ այն հոդվածի հեղինակին»,- հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում եւ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքներով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի շուրջ հայտարարությունների մասին հայ լրագրողի հարցին:

Պուտինը, միաժամանակ, նշել է, որ «բավականաչափ դժվար աշխատանքի ընթացքում կիրառվում են դիվանագիտական բոլոր ակտիվ միջոցները, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցները, ինչ-որ հարցերի մասին հայտարարելու եւ դիրքորոշում ձեւակերպելու համար»:

Դիտվել է 2,302 անգամ
 


Այս թեմայով