Պուտինը անսպասելի մեկնել է Սիրիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ մեկնել է Սիրիա: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ Պուտինը ժամանել է Սիրիայի արևմուտքում գտնվող Խմեյմիմ ռազմակայան, որտեղ 2015 թվականից տեղակայված է ռուսաստանյան զորախումբը:

Ելույթ ունենալով զինծառայողների առջև՝ Պուտինը հայտարարել է․ «Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ սկսել ռուսական խմբավորման դուրսբերումը և տեղափոխումը տեղակայման մշտական վայրեր»:

Այս թեմայով