Պոռնոաստղը 20 միլիոն դոլար է հավաքում, որպեսզի պատմի Թրամփի հետ սիրավեպի մասին «ողջ ճշմարտությունը»

Պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդը (բեմական կեղծանունը Սթորմի Դենիելս) CrowdJustice կայքում դրամահավաք է սկսել, որպեսզի հնարավորություն ստանա իր և Դոնալդ Թրամփի հարաբերությունների մասին ասելու «ողջ ճշմարտությունը» և վճարելու հայցի դեմ, որը հնարավոր է իր դեմ ներկայացվի։

Նա մտադիր է 20 միլիոն դոլար հավաքել մեկ ամսվա ընթացքում, և առաջին երկու օրվա ընթացքում արդեն 250 հազար դոլարի նվիրաբերություն է ստացել։ Ավելի քան 7500 մարդ արդեն դարձել է այս նախագծի հովանավորը։

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի փաստաբանները դատի են տվել Սթեֆանի Քլիֆորդին, ով պնդում է, որ 2006 թվականին սիրավեպ է ունեցել Թրամփի հետ։

Թրամփի փաստաբանները մտադիր են նրանից 20 միլիոն դոլար բռնագանձել՝ 2016 թվականին, նախագահական ընտրություններից առաջ կնքված չհրապարակման մասին պայմանագիրը խախտելու համար։ Նրանց խոսքերով՝ Քլիֆորդը խախտել է Թրամփի հետ պայմանագիրը առնվազն քսան անգամ։

 


Այս թեմայով