Պողոսյանին նախագահի նստավայրից խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել

Միհրան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա չի էլ թաքցրել, որ, այսպես կոչված, պանամական գործի հետ կապված է հրաժարական ներկայացրել: Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ Միհրան Պողոսյանը օֆշորային տարածքում մի քանի ընկերություններ ունի, որոնց միջոցով տարեկան մի քանի միլիոն դոլարի ստվերային եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բացի այդ, կիրակի` ապրիլի 17-ին էլ նրա թիկնապահները «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի էին ենթարկել օդանավակայանի աշխատակցին, ինչը, թերեւս, դարձել էր վերջին կաթիլը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել ու վայելել կուտակած ունեցվածքը, ինչն էլ նա արել է: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պողոսյանի մասով մի քանի դրվագով իրավապահները քննություն են տանում»:

Ավելի մանրամասը` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 348 անգամ
 


Այս թեմայով