Պոլսահայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալված ՀՀ 3 քաղաքացիներ կալանավորվել են

defaultՍտամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Ընթացող հետաքննության շրջանակում ձերբակալվածները հարցաքննվել են: Հանրապետական դատախազությունում հարցաքննությունից հետո դատարանը որոշում է կայացրել ձերբակալվածներից երեքին՝ Արթուր Ա.-ին, Արամ Է.-ին և Սերգեյ Բ.-ին կալանավորելու վերաբերյալ:

12 կանայք դատական վերահսկողության պայմանով ազատ են արձակվել:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք էին, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ:

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով