ՊՆ-ում նոր հրաժարականներ կլինեն

2310026381422935761«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականին կհետեւի եւս մի քանի տեղակալների հրաժարականը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինստիտուտի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը: Ինչ վերաբերում է այն տեղակալին (ի դեպ, նրա անունը դեռ չեն ցանկանում հնչեցնել), որի որդին կասկածյալների մեջ է, նա ոչ միայն կազատվի աշխատանքից, այլեւ «հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, բոլոր դեպքերում, չենք բավարարվելու միայն գործից ազատմամբ»,- ասաց ՊՆ բարձրաստիճան մեր զրուցակիցը:

Հարցին, թե որն էր այդ դաժան սպանության պատճառը, նա ասաց, որ առաջ է քաշվում կենցաղային ինչ-որ տարբերակ, ըստ որի, ճաշարանում ուտելիս Հայկազ Բարսեղյանը նկատողություն է արել «կասկածյալներին», թե այդքան փնթի մի կերեք, սակայն, մեր համոզմամբ, դա չէ պատճառը, կասկածյալներն այս պահին դեռ լռում են, այնուհանդերձ, խորապես համոզված ենք, որ ոչ այնքան կենցաղային, որքան արժեհամակարգային խնդիր է եղել առանցքում. «Սպանված տղան բավականին դաստիարակված, զարգացած, հայրենասեր, արժեքային համակարգ կրող երիտասարդ էր եւ «շայկայից» տարբերվել է իր ամեն ինչով, ինչն էլ թերեւս վերջիններս չեն ներել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով