ՊՆ-ում ներքին խմորումները խորանում են. «Ժողովուրդ»

պն«Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երևանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը և աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին:

Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը ևս արձագանքեց մեռելային լռությամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է: Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, և ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լարված հարաբերություններ ունեն: Նույնիսկ ՊՆ խոսնակին արգելված է ՊՆ կայքի հետ գործ ունենալ:

Իսկ ի՞նչ էր հայտնել Ոփանյանը: Ըստ նրա՝ Երևանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք է կորզել իր դեմ, թե իբր ինքը կաշառք է վերցրել: «Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գևորգի՞, թե՞ Օհանյանի… Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»,- մանրամասնել է Ոփանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 374 անգամ
 


Այս թեմայով