Home » ՄԱՄՈՒԼ » ՊՆ-ն 5 ամիս անց դեռ չի տրամադրել զոհված զինծառայողների գերեզմանների փողը. «Հրապարակ»

ՊՆ-ն 5 ամիս անց դեռ չի տրամադրել զոհված զինծառայողների գերեզմանների փողը. «Հրապարակ»

պատերազմ«Հրապարակ» թերթը գրում է. Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է: Պետական միջամտության շրջանակներում, Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման- պանթեոն կառուցելու համար:

Բայց 5 ամիս է անցել, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել: Հարազատները գալիս ու տեսնում էին՝ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ էին անցել- դարձել և բարկանում էին:

Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 112 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy