Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊՆ-ն հերքում է

ՊՆ-ն հերքում է

Su-30SM-Russian-MoD-2Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերն այն մասին, որ Երևանը Ռուսաստանից Սու-30ՍՄ ծանր կործանիչներ է գնելու։ Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են հրապարկել այն մասին, որ Հայաստանը մտադիր է ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ գնել։ Ավելին` հոդվածի հեղինակները նշում էին, որտեղ և ինչպես են օգտագործվելու 38 տոննա կշռող կործանիչները` հիշեցնելով ղարաբաղյան հակամարտության առկայության մասին։ Հայաստանը Ռուսասանից Սու-30ՍՄ չի գնել։ Դրա ապացույցը ռուսական սպառազինության և տեխնիկայի ցուցակն է, որը ձեռք է բերել հայկական կողմը, հայտնում է Sputnik-ը: Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը հրապարակվել է հինգշաբթի ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանը կստանա. 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ) Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով) ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ) 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ) Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին) «Տիգր» զրահամեքենաներ Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ) Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ) 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ) ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ) Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։ Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ) Պայմանագրում տվյալներ չկան ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին ։ Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ. փետրվարի 10-ին։ Մինչդեռ հունվարին 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Հայաստանի Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսվում է զարգացնել բոլոր զինատեսակները և նոր միջոցներ ձեռք բերել ` հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տարածված տեղեկությունը, որ քննարկվել էր ՍՈւ- 30 կործանիչների ձեռքբերումը: Սսպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ: ՀՀ Ազգային ժողովում 2015-ի հուլիսի խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը:

Դիտվել է 398 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy