ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքի մարզպետի տղան «գժի թուղթ» ունի

t«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նեւրաստենիա»:

Նշենք, որ այս տեղեկությունը հայտնել էր «Փաստինֆոն»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար:

Այս հանգամանքը, սակայն, հաշվի չի առնվել Բուդաղյանների գործով Տիգրան Խաչատրյանի ցուցմունքների դեպքում: Եթե Տիգրան Խաչատրյանն իրոք «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ունի, ապա կարող է հարց ծագել թե Սղդի գյոլի, թե Բուդաղյաննների գործով նրա ցուցմունքների հավաստիության առթիվ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս:

Հոգեկան խնդիրներով բանակից ազատված մարզպետի որդին Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահն է, եւ վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվել էր ԵԿՄ հուշամեդալով:

Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետո նման «թուղթ» ունեցող երկրորդ ԵԿՄ-ականն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով