ՊՆ արտաբյուջետային միջոցների առանձնացված բանկային հաշիվ է բացում

Կառավարությունը թույլատրել է պաշտպանության նախարարությանը բացել արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ՝ ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման նպատակով:

Արտաբյուջետային միջոցները գոյանում են ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց վճարումներից:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները կարող են քաղաքացիներին մատուցել բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ, սակայն հստակեցված չեն ստացված միջոցների մուտքագրման և ծախսման ընթացակարգը, ինչը խոչընդոտ է հանդիսանում գործընթացի պատշաճ իրականացմանը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

Այս թեմայով