Պղտոր ջրում ձուկ որսացողների ժամանակը

ՙ17.02.15-4579նաիրա-ծառուկյանԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շուրջ քաղաքագիտական-մամուլային  շրջանակների վերլուծությունների պակաս չկա։ Պատճառը մեկն է՝ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը շարունակում է լինել եւ մնալ հանրության շրջանում վստահություն վայելող թիվ մեկ քաղաքական ուժը։ Իսկ դա նշանակում է, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ բազմաթիվ քաղաքական ուժերի եւ գործիչների համար ներքաղաքական դաշտում դիսկոմֆորտ է առաջացնում։ Նշյալ քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր 2017-ի քաղաքական արեւի համար իրենց տեղն են փորձում գտնել, նրանց բոլորին խանգարում է ՙԲարգավաճ Հայաստանը՚։ Իհարկե, հանուն անկեղծության պետք է նշել, որ փետրվարյան իրադարձություններից հետո, ինչպես ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում եւ ԲՀԿ-ի վարկանիշը որոշակիորեն ընկավ, սակայն եթե ԲՀԿ-ն կարողացավ անցնել իր համար դժվարին, ֆորս-մաժորային փետրվար-մարտ ամիսներն  ու այսօր ամուր կանգնած  ոտքերի վրա, մնացյալ քաղաքական ուժերն այդպես էլ մնացին լուսանցքում։ Իսկ ԲՀԿ-ն դիմացավ իր համար դժվարին փուլին մի քանի պատճառով։ Նախ, որ ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության այնպիսի ամուր հիմքեր էր գցել, որ որքան էլ տարբեր քաղաքական ուժեր եւ քաղաքականության մեջ իրենց տեղը փնտրող ու չգտնող խմբակներ փորձեցին անել ամեն ինչ՝ կուսակցությունը պառակտելու համար, չստացվեց։  Պատճառ երկրորդ՝  ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության քաղաքական թիմի, Բՙարգավաճ Հայաստանը՚ վաղուց արդեն  քաղաքական դաշտում բրենդ էր, իսկ բրենդը քանդելը շատ բարդ, եթե չասենք, անհնարին գործ է՝ գոնե տեւական ժամանակի համար։ Պատճառ երրորդ՝ ՙԲարգավաճ Հայաստանն՚ ուներ եւ ունի Հայաստանում ամենակազմակերպված տարածքային  կառույցներն ու կուսակցական մնացյալ ստրուկտուրաները, որոնք եւս ամուր պահեցին կուսակցությունը՝ արտաքին եւ ներքին քամիներից ու երբեմն նաեւ՝ ցունամիներից։ Եվ  պատճառ, որ, կուսակցությունը կարողացավ դիմանալ ներքին եւ արտաքին, այսօր արդեն պարզվում է, խայտառակ դավադրություններին՝ այն էր, որ Գագիկ Ծառուկյանը, որպես խոհեմ գործիչ, կայացրեց ամենաճիշտ որոշումը՝ կուսակցության նախագահի պաշտոնն իրենից հետո վստահելով միայն Նաիրա Զոհրաբյանին։ Որեւէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն դա առաջին հերթին Գագիկ Ծառուկյանն էր իր մեծ ժողովրդականությամբ, որն այսօր էլ հանգիստ չի տալիս շատերին, իր խարիզմայով եւ ընկալելիությամբ, ժողովրդի կողքին միշտ լինելու իր պատրաստակամությամբ։ Ու միակ մարդը, ով կարող էր նման հզոր լիդերից հետո ստանձնել  կուսակցության ղեկը, հասկանալի է, որ դա կարող էր լինել միայն Նաիրա Զոհրաբյանը, ում հանրությունը ընդունում է, եւ ով  մեծ հեղինակություն ունի նաեւ Հայաստանից դուրս։ Ի վերջո, Հայաստանի թվի մեկ ընդդիմադիր   կուսակցության, թիվ  երկրորդ քաղաքական ուժի  նախագահի պաշտոնում կնոջ առաջադրումը  մեծապես բարձրացրեց ՙԲարգավաճ Հայաստանի՚  վարկանիշը արտաքին աշխարհում, որպես իրապես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն։

Եվ ահա, այն քաղաքական ուժերն ու անհատ խմբակները, որոնցից յուրաքանչյուրը ԲՀԿ-ի հետ կապված իր տարբեր[1]ծրագրերն ունի, սկսեցին ամեն մեկը իր անբարոյականության դոզայի շրջանակում, փորձել ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումներ հրահրել։ Բնականաբար, որեւէ սցենար չաշխատեց, ԲՀԿ-ն մնաց ամուր եւ ուժեղ։ Ի՞նչ էր մնում անել բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունեցող խմբակներին եւ անհատներին՝ փորձել տարբեր ինտրիգների միջոցով, իբր, տարաձայնություններ հրահրել Գագիկ Ծառուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ, ինչը  փորձում են անել  ոչ միայն մամուլին տարատեսակ անհեթեթ  լուրեր մատակարարելով, այլ նաեւ տարբեր եվնուխների  միջոցով Գագիկ Ծառուկյանին ՙհասցնելով՚, թե Նաիրա Զոհրաբյանն իր դեմ է աշխատում, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ նույն այդ եվնուխների միջոցով հասցնելով նույնաբովանդակ  անհեթեթություններ։ Նպատակը մեկն է՝ մինչեւ 2017 թվականի խորհրդանական ընտրություններ, իրենց ինտրիգներով եւ կեղտոտ տեխնոլոգիաներով,  ԲՀԿ-ի ներսում խնդիրներ առաջացնել։

ԲՀԿ-ի ներսից մեկ-երկուսը, ովքեր հանդիպում են Ծառուկյանին եւ նրա մերձավոր շրջապատի անձանց, պարբերաբար ստահոդ, իրականությանը չհամապատասխանող լուրեր են  փոխանցում Ծառուկյանին՝ Նաիրա Զոհրաբյանի  հետ վերջինիս հարաբերությունները փչացնելու համար։ Ինչո՞ւ՝ որովհետեւ այդ մարդկանց պետք է ԲՀԿ-ի կազմալուծումը, եւ այդ մարդիկ տարբեր կենտրոններից նման հանձնարարականներ են ստացել։

Նույն արվում է նաեւ Նաիրա Զոհրաբյանի դեպքում՝ վերջինիս տարբեր մարդկանց եւ մամուլային վճարովի տարբեր ծառայությունների միջոցով փորձում են հասկացնել, որ Ծառուկյանն իր հետ լուրջ խնդիրներ ունի։

Մինչդեռ, Գագիկ Ծառուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը  միմյանց հետ չունեն եւ չեն կարող ունենալ որեւէ խնդիր, ու միասին գրողի ծոցը պիտի  ուղարկեն տարբեր  կենտրոններից, խիստ կոնկրետ հանձնարարականներով իրենց մոտ վազող  շակալներին։ Որեւէ մեկին  ձեռք չի տալիս 2017-ին ընդառաջ հզոր ՙԲարգավաճ Հայաստանը՚, ուստի գործի է դրվել ամենաեղկելի եւ կեղտոտ տեխնոլոգիան՝ միմյանց թշնամացնել երկու մարդու՝ Գագիկ Ծառուկյանին, առանց որի ԲՀԿ-ն չէր կարող ստեղծել, կայանալ ու այսօր լինել քաղաքական դաշտում բրենդ, եւ Նաիրա Զոհրաբյանին, ով միակն էր, ում Ծառուկյանը կարող էր վստահել իր ստեղծած կուսակցության ղեկավարումը։

 Կուսակցության ներսի անորակ որոշ դեմքեր, ովքեր փորձեցին իրենց դիրքերը հաստատել ԲՀԿ-ում  եւ մերժվեցին բոլորի կողմից, որոշեցին վրեժխնդիր լինել, եւ կեղծ լուրերով Գագիկ Ծառուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ խնդիրներ առաջացնել։ Հասկանալի է, որ այդ ՙգործիքները՚ կատարում են նաեւ կոնկրետ կենտրոնների հանձնարարականը. ամեն ինչ անել՝ կուսակցության ներսում պերմանենտ խնդիրներ առաջացնելու համար։ Ու որքան իրենց սցենարը չի աշխատում, այնքան կուսակցության ներսի այդ ՙբռակը՚ կատաղում եւ սկսում է գործել առավել այլանդակ մեթոդներով՝ 200-300 դոլար տալով այս կամ այն լրագրողին, ու պատվիրելով հերթական ստահոդ լուրը։

Ի դեպ, նույն այդ աղբը իրեն ավելի ազատ եւ ապահով է  զգում ֆեյսբուքյան տիրույթում՝ կարծելով, թե վաղուց արդեն պարզված չէ, թե ովքե՞ր են իրենք, եւ ի՞նչ են անում։  Վերջիններս այնքան տղամարդկություն չունեն, որ հանդես գան սեփական  դեմքով եւ ասեն իրենց ասելիքը, ուստի թաքնվում են ֆեյսբուքյան կեղծ ֆեյքերի տակ, եւ եվնուխների նման վայրահաչում։ Բնականաբար, թե՜ Գագիկ Ծառուկյանը, եւ թե Նաիրա Զոհրաբյանն այդ տեսակներին  հրաշալի գիտեն, ու շատ շուտով մենք կանդրադառնանք նրանց անուն  առ անուն։ Որովհետեւ տականքներին պետք է անվանական հիշատակել, որպեսզի, երբ գա ժամանակը ու նրանց վռնդեն կուսակցությունից, բոլոր մնացյալ կուսակցություններն ու նրանց իրական տերերն իմանան, որ այս կամ այն աղբը հեռացվել է՝ քաղաքական եվնուխ լինելու համար։

(Շարունակելի)

Դիտվել է 319 անգամ
 


Այս թեմայով