Պլանները փոխվել են. Ն. Փաշինյանի նոր հայտարարությունը

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ պլանները փոխվել են: 

 Ըստ սկզբնական պլանի այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում  պետք է շրջափակվեր  ՀՀԿ շենքը, քանի որ այնտեղ պետք է հայտարարվեր, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Սակայն «Հանրապետական» խորհուրդը արտագաղթել է Ծաղկաձոր», — Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հետևաբար իրենց նախաձեռնության պլանները փոխվել են։

«Մեր պլանները դրանից փոխվել են, շատ հզոր ավտոերթ տեղի կունենա դեպի Ծաղկաձոր», — ասաց Փաշինյանը։

Բոլոր վարորդներին ու քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել ավտոերթին, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց 16։30-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմացի մայթից շարժվել դեպի Ծաղկաձոր։

Այս թեմայով