Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանները և՞ս քվեարկել են

Վալերի-Պերմյակով«Երեկ խմբագրություն Էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում Էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք Էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված Էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունն ստուգել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով