Պերմյակովին ազա՞տ են արձակելու

2310032761423156197Այսօր լրատվական կայքերով տեղեկատվություն տարածվեց, որ ռուսական 102-րդ զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հիվանդությամբ` օլիգոֆրենիայով կամ մտավոր հետամնացությամբ:
Այս հիվանդությամբ նա չէր կարող զինակոչվել ծառայության: Ռուսատսանի Դաշնությունը պատասխանատվության է ենթարկելու ինչպես նրան զինակոչած ռուսական զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ նրա հրամանատարներին, ովքեր նրան զենք են վստահել:
Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Իսկ ավելի հեռուն գնացող հետևություններ անելիս պարզ է դառնում, որ արտաքին պաշտոնանկությունների ֆոնին պարզապես ուզում են հող նախապատրաստել պերմյակովին անմեղսունակ ճանաչելու և նրան ազատ արձակելու համար: Ավելին, դա ամրագրված է նաև Ռուսատանի Դաշնության Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով
Թե ինչ հետևանքների կբերի նման զարգացումները, մնում է միայն կանխատեսել, սակայն փաստ է, որ Պերմյակովը արդեն հայտարարվել է մտավոր հետամնաց, իսկ օրենքը նմաններին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից:

Դիտվել է 731 անգամ
 


Այս թեմայով