Պերմյակովը սատանայապաշտ չէ. ավտոմատով ծիսակարգային սպանություն չի լինում

Վալերի-Պերմյակով««Ես միշտ պնդել եմ, որ սպանության այն տեսակները, որոնք կատարվել են, տարբեր անձնային առանձնահատկություններ են ենթադրում, և դրանք մեկտեղել մեկ անձի մեջ, դժվար Է։ Յոթ հոգու սպանության տարբեր կերպերը, և ընդհանրապես, այդ դեպքն ամբողջությամբ տարբեր անձնային հոգեբանական որակներ, առանձնահատկություններ ենթադրող ակտ Է», — մեզ հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշւսկ Գասպարյանը՝ անդրադառնալով գյումրեցի յոթհոգանոց ընտանիքի դաժանությամբ կատարված սպանությանը։
Նա նաև նշեց, որ իր եզրահանգումները կատարվել են ԶԼՄ-ների վերլուծության մեթոդով, որը, ըստ Էության, շատ սուղ ինֆորմացիայի աղբյուր Է։
Դատական առաջին նիստի ընթացքում կարծիք Էր հայտնվել, որ Վալերի Պերմյակովը հնարավոր Է, որ այդ քայլին գնացել Է՝ լինելով սատանայապաշտ։ Ըստ Արշակ Գասպարյանի՝ կրոնի հենքով այդպիսի սեկտաները կամ ուղղություններն ունենում են ծիսակարգայնություն, կատարում են ծիսակարգային բնույթի սպանություններ, սակայն Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում այդպիսի ծիսակարգայնություն չի երևոորքան Էլ Պերմայկովն իրեն հանգիստ Է դրսևորում, այնուամենայնիվ, նկատելի է նրա ներքին լարվածությունըւմ։ Ըստ հոգեբանի՝ երբ ասում ենք, որ մարդն ինչ-որ ուղղության կրողն Է, պետք է նրա ապրելակերպի մեջ տեսնենք դրան բնորոշ կոմպոնենտները։
«Ինչո՞ւ կատարվեց այդ հանցագործությունը, և ինչո՞ւ այդ հանցագործությունը կատարեց հենց այս անձը»: Արշակ Գասպարյանի կարծիքով՝ նախ պետք է տրվեր այս երկու հարցերի պատասխանը։
«Ինչո՞ւ պետք է մարդը՝ հասկանալով, որ գնում է ցմահ ազատազրկման, լռի։ Ի վերջո՝ ե՞րբ ենք ստում։ Կա՛մ պահում ենք մեր ներսի տականքին, կա՛մ պահում ենք մյուս՝ ռուսական կողմի տականքին», -նշեց հոգեբանը և հավելեց, որ »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով