Պետք է ինչ-որ մի ժամանակաշրջանում կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը:

«Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին:

«Պետք  է մտածել արագաչափերի, տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու մասին», — ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ:

 


Այս թեմայով