Պետք է գրավել Գյումրին և Վանաձորը

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում գյումրեցիներին ոտքի կանգնելԱյսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձ կատարեց վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձություններին:Պատգամավորն ասաց, որ առաջին հերթին պետք է ներկայացնեն ոստիկանների հրաժարականները. «Եթե մենք ունենք շուրջ 20 հազար ոստիկան, որոնք օգտագործվում են խաղաղ ցուցարարների դեմ, այդ ոստիկանների ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Մեր սահմաններին չպետք է կանգնած լինեն 18-20 տարեկան երեխաները եւ նրանք չպետք է այնտեղ գնդակահարվեն: Այնտեղ  պետք է ունենանք պայմանագրային զինծառայողներ: Եթե կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ, որոնց օգտագործում ենք քաղաքացիներին ճնշելու համար եւ սպասարկելու Սերժ Սարգսյանի գործունեությունը, ապա մենք այդ ոստիկաններից պետք է հրաժարվենք: Մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ ոստիկանները վայր դնեն իրենց լիազորությունները»,-ասաց պատգամավորը:

Ասուլիսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության ղեկավրը  հիշեցրեց նախագահական ընտրությունները, ասելով, որ այդ ոգին, որը կար 5 տարի առաջ ու չիրացվեց մինչեւ վերջ, հիմա արդեն կա. «Մոտենում ենք ամեն փուլով՝ «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան», հիմա արդեն ունենք հնարավորություն: Եթե  ունենք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին եւ Վանաձորը, եթե ուզենանք ու դուրս գանք կուսակցական մոտեցումներից»:

 

Դիտվել է 533 անգամ
 


Այս թեմայով