Պետությունը կվերադարձնի Սերժի Վաչոյի 1 000 000 000 դրամը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն։ 

Նշենք, որ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է։

Վճռաբեկ դատարանը բավարարել է խափանման միջոց գրավը կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն գրավը վերադարձվում է գրավատուին։

Այս թեմայով