Home » ՄԱՄՈՒԼ » Պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին

Պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին

arm138599404688«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայում, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո:

«ՉԻ» – Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաեւ շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարում եւ այլն: Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետությունը նախատեսում է ծախսել կալանավորի սննդի ու հագուստի վրա: Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ ամսական մոտ 80 հազար դրամ:

Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին: Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում:

Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում: Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 47 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy